Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրն է. Բաքվում Թուրքիայի դեսպան

«Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020-ի համաձայնագրով»,- ադրբեջանական ԱՊԱ-ին ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։

«Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է։ 1937 թվականից ի վեր առաջին անգամ կիրականացվի ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի, Ադրբեջանի և թյուրքական աշխարհի միջև», - ասել է թուրք դիվանագետը, միաժամանակ ընդգծելով, որ «դրա բացման ժամանակն ու պայմանները կախված են երկու կողմերի՝ որպես անկախ պետությունների, համաձայնությունից»։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արագանա։ Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի կամ նախաստորագրվի, և կատարվեն Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները, ապա կարող է բացվել նաև հայ-թուրքական սահմանը»,- ասել է Թուքրիայի դեսպանն՝ ընդգծելով, որ դա տեղի կունենա Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, երկաթուղու կառավարումը կարող է. Բաղդասարյան«Սյունիքի դարպասը բաց է, Վահագն Խաչատուրյանը Բաքվի քարոզչական թեզերն է տարածում». Էդմոն Մարուքյան «Զանգեզուրի միջանցքին» որոշ պանթուրքիստական շարժումներ են աջակցում. Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականԵրևանը հակադարձում է Ալիևի պնդումներին, ընդդիմությունից պնդում են՝ «Փաշինյանը ստել է»