Ռուսաստանցի իրավապահներն այսօր տեղեկացրել են, որ հետախուզում են հայտարարել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան պետական TACC լրատվական գործակալությունը։
Հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունն, ըստ լրատվամիջոցի, զետեղված է Ներքին գործերի նախարարության Սվերդլովսկի մարզային վարչության կայքում։
«Հետախուզման հիմքը՝ քրեական օրենսգրքի հոդված»,- նշված է մարզային ոստիկանության կայքում։
Իրավապահները, սակայն չեն հստակեցրել թե Ռուսաստանի քրեական օրենսգրքի հատկապես որ հոդվածի հիման վրա է Շիխլինսկու նկատմամբ հետախուզում հայտարարվել։