Զախարովա․ «Կիևը ցանկանում է ռուս - ադրբեջանական հակասություններն օգտագործել սադրանքների նպատակով»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Կիևը ցանկանում է ռուս - ադրբեջանական հակասություններն օգտագործել սադրանքների նպատակով», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նպատակ ունի օգտագործել ներկայում առկա ռուս - ադրբեջանական հակասությունները՝ ազգամիջյան հողի վրա ատելության և թշնամանքի տարածման համար», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Զախարովայի պնդմամբ՝ ուկրաինական հատուկ ծառայությունների նպատակն է «սադրանքների հաջող իրականացման դեպքում այսպես կոչված ռուսական ագրեսիայի մասին տեղեկություններ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիադաշտում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. ՊեսկովԿրեմլը Կիևին մեղադրում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրելու համարՌուս - ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը խորանում է