Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան կայանալիք նիստի ընթացքում քննարկելու է այն գործընթացները, որոնք ծավալվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայի իր թղթակցին։

Տեղեկությունը հաստատում են նաև մի շարք թուրքական աղբյուրներ, այդ թվում՝ Turkiye պարբերականը։

Այսօրվա նիստի ընթացքում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկելու է նաև ռուս - ուկրաինական պատերազմը, Սիրիայում և Գազայում ստեղծված իրավիճակն ու քրդական խնդիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զանգեզուրի միջանցքին» որոշ պանթուրքիստական շարժումներ են աջակցում. Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականՀեռախոսազրույց են ունեցել Ջեյհուն Բայրամովը և Հաքան ՖիդանըԷրդողան. Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի, կամրապնդի Միջին միջանցքը. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանԱլիևը մեծ նշանակություն է տալիս «Զանգեզուրի միջանցքին»․ Էրդողան