Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում «գիտակցել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վտանգը»

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն «գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման ռիսկերը»։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Դրանք իրապես ռիսկեր են, որովհետև իրավիճակը բարդանում է։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, հակամարտություն է արմատավորվում, աճում է լարվածությունը, մոռացվում են խաղաղություն, կայունություն, նորմալություն բառերը», - նշել է Զախարովան՝ պնդելով, որ դրանց փոխարինելու է գալիս «նոր, արևմտյան նորմալությունը»։

«Թե ինչ է հաջորդում դրան, բազմիցս ենք տեսել», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Your browser doesn’t support HTML5

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հարաբերություններըՍյունիքի ճանապարհը վարձակալելու ԱՄՆ առաջարկն ընդունելի չի եղել. իշխանական պատգամավորԹրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «շատ մոտ» է համարում Էրդողան. Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին