Հետախուզում Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի հանդեպ

Ռուսաստանցի իրավապահներն այսօր տեղեկացրել են, որ հետախուզում են հայտարարել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան պետական TACC լրատվական գործակալությունը։

Հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունն, ըստ լրատվամիջոցի, զետեղված է Ներքին գործերի նախարարության Սվերդլովսկի մարզային վարչության կայքում։

«Հետախուզման հիմքը՝ քրեական օրենսգրքի հոդված»,- նշված է մարզային ոստիկանության կայքում։

Իրավապահները, սակայն չեն հստակեցրել թե Ռուսաստանի քրեական օրենսգրքի հատկապես որ հոդվածի հիման վրա է Շիխլինսկու նկատմամբ հետախուզում հայտարարվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի. Պեսկով