Մատչելիության հղումներ

Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հարաբերությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան կայանալիք նիստի ընթացքում քննարկելու է այն գործընթացները, որոնք ծավալվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայի իր թղթակցին։

Տեղեկությունը հաստատում են նաև մի շարք թուրքական աղբյուրներ, այդ թվում՝ Turkiye պարբերականը։

Այսօրվա նիստի ընթացքում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկելու է նաև ռուս - ուկրաինական պատերազմը, Սիրիայում և Գազայում ստեղծված իրավիճակն ու քրդական խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG