Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բողոքի ցույցերից հետո Գերագույն ռադան նոր օրենք է ընդունել


Ցույց Կիևում, Ուկրաինա, 31-ը հուլիսի, 2025թ.
Ցույց Կիևում, Ուկրաինա, 31-ը հուլիսի, 2025թ.

Ուկրաինայում բողոքի ցույցերից հետո Գերագույն ռադան նոր օրենք է ընդունել՝ վերականգնելով երկրի երկու հիմնական հակակոռուպցիոն գործակալությունների անկախությունը։

Դրանով պատգամավորները փաստացի չեղարկել են այդ կառույցների ինքնուրույնությունը սահմանափակելու՝ անցած շաբաթ ընդունված օրենքը, որը բողոքի ալիք էր բարձրացրել երկրի ներսում ու դրսում։ Զանգվածային ցույցերից հետո նախագահ Զելենսկին նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ողջունել է այդ քայլը՝ խոստանալով շարունակել Բրյուսելի աջակցությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG