Կամչատկայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրամասում երեք րոպեում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամ։ Երկրաշարժերը գրանցվել են կեսօրն անց:
Դրանցից մեկը բավականին մոտ է եղել Կամչատկայի թերակղզու ափերին։ Երկու դեպքերում ցնցումների խորությունը կազմել է մոտ 43 կմ։
Սրանք հուլիսի 30-ին գրանցված երկրաշարժի ամենաուժեղ հետցնցումներն էին:
Վերջին մի քանի ժամերի ընթացքում դրանց գրանցվում են մոտավորապես յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ: Հետցնցումների հաճախությունը դեռ չի նվազում։