Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության խոշոր ցանցի նկատմամբ, որը վերահսկում է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր օգնականի որդին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե վերջինիս պատկանող 50-ից ավելի նավերն Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք, ինչպես նաև այլ բեռներ են տեղափոխում աշխարհի տարբեր անկյունններ:
Թեհրանն այսօր դատապարտել է Վաշինգտոնի նոր պատժամիջոցները։
«Չարամիտ այդ գործողության նպատակն է խաթարել Իրանի ժողովրդի տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։