Մատչելիության հղումներ

Գերմանիայի ֆինանսների նախարարը կոչ է անում խնայել բյուջեի միջոցները


Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը կոչ է արել բոլոր դաշնային գերատեսչությունների ղեկավարներին «խնայողաբար վերաբերվել պետական բյուջեի միջոցներին»։ Այս մասին նախարարը հայտարարել է Գերմանիայի 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի՝ կառավարության նիստում հաստատվելուց հետո։

«Մեր գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի բյուջեի եկամուտների ավելացումը։ Այդ իսկ պատճառով որպես ֆինանսների նախարար, ես կենտրոնանալու եմ նախևառաջ հարկերի չվճարումների և ֆինանսական հանցագործությունների կանխման վրա», - հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG